00:42  ,  29 հունիսի, 2022

Մ-19 ԵԱ․ Անգլիան եզրափակիչում է, Ֆրանսիայի սենսացիոն պարտությունը

Սլովակիայում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ դուրս եկան Անգլիայի եւ Իսրայելի հավաքականները։

Անգլիայի թիմը 2։1 հաշվով առավելության հասավ իտալացիների նկատմամբ։

Իսրայելի հավաքականը նույն հաշվով սենսացիոն հաղթանակ տարավ Ֆրանսիայի թիմի նկատմամբ։

Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 1-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում