23:56  ,  28 հունիսի, 2022

«Միլանը» կես տարվա պայմանագիր է կնքել Իբրահիմովիչի հետ

Իտալիայի չեմպիոն «Միլանը» կես տարվա պայմանագիր է կնքել թիմի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ, հաղորդում է La Repubblica-ն։ 40-ամյա ֆուտբոլիստը վերականգնվում է ծնկի վիրահատությունից հետո։ Նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է նոյեմբերին։ Ֆուտբոլիստը համաձայնել է 100 հազար եվրո աշխատավարձի։ Եթե Իբրահիմովիչը կարողանա շարունակել կարիերան, հունվարին «Միլանը» կերկարաձգի նրա պայմանագիրը մինչեւ մրցաշրջանի ավարտը։

Անցած մրցաշրջանում Իբրահիմովիչը «Միլանի» հետ մասնակցել է 27 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Իբրահիմովիչի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ հունիսի 30-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում