23:00  ,  28 հունիսի, 2022

Ալբերտ Վարդանյանը 7։0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին եւ նվաճեց բրոնզե մեդալ

Հռոմում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ալբերտ Վարդանյանը 130 կգ քաշային կարգում նվաճեց բրոնզե մեդալ։ Նրա մրցակիցը թուրք Տալիպ Չիֆտչին էր, որին հայ ըմբիշը հաղթեց 7։0 հաշվով։

Ալբերտ Վարդանյանը մեկնարկային գոտեմարտում 2։3 հաշվով պարտվել էր ուկրաինացի Միխայլո Վիշնեւսկիին, որը հասել է եզրափակիչ։

Ալբերտ Վարդանյանը սփոփիչ գոտեմարտում 9։0 հաշվով հաղթել էր Չեխիան ներկայացնող Արթուր Սարգսյանին եւ ստացել բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում