22:02  ,  28 հունիսի, 2022

Երիտասարդական ԵԱ․ Վիգեն Նազարյանը՝ բրոնզե մեդալակիր

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության 87 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վիգեն Նազարյանը նվաճեց բրոնզե մեդալ՝ 3։0 հաշվով պարտության մատնելով շվեդ Ալգոտ Լենարտ Բոտվիդ Կոլմանին։

Վիգեն Նազարյանը որակավորման փուլում 5։4 հաշվով հաղթել էր վրացի Բեկա Մելելաշվիլիին, 1/8 եզրափակիչում 9։1 հաշվով պարտության էր մատնել մոլդովացի Գաբրիել Լուպասկուին, քառորդ եզրափակիչում ուժեղ էր եղել էստոնացի Ռոբին Ուսպենսկիից (1։1), կիսաեզրափակիչում 1։3 հաշվով պարտվել էր ադրբեջանցի Լաչին Վալիեւին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում