21:41  ,  28 հունիսի, 2022

Տիագու Սիլվա․ Հույս ունեմ, որ Նեյմարը կտեղափոխվի «Չելսի»

Լոնդոնի «Չելսիի» բրազիլացի պաշտպան Տիագու Սիլվան մեկնաբանել է լուրերը, որ անգլիական ակումբը ցանկանում է ձեռք բերել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին։

«Նեյմարը պետք է տեղափոխվի «Չելսի»։ Եթե դա տեղի ունենա, ապա միայն դրական կարելի է գնահատել։ Նեյմարը ներկայացման կարիք չունի։ Ես դեռ հստակ ոչինչ չգիտեմ, բայց հույս ունեմ, որ ամեն ինչ կստացվի»,- Տիագու Սիլվայի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։

Անցած մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ի հետ մասնակցել է 28 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։ Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում