21:12  ,  28 հունիսի, 2022

Դեւիսի գավաթ․ Հայաստանի հավաքականը նահանջել է չորրորդ խումբ

Թենիսի  տղամարդկանց Հայաստանի հավաքականը մասնակցել է Չեռնոգորիայում անցկացված Դևիսի գավաթի խաղարկության (աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնություն) եվրոպական գոտու երրորդ խմբի մրցաշարին:

Հայաստանի հավաքականը պարտվել է Վրաստանի, Կիպրոսի թիմերին, հաղթել Լյուքսեմբուրգի հավաքականին, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվականը։

Հայ թենիսիստները երրորդ խմբից նահանջել են չորրորդ խումբ:

Գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանը հավաքականում ընդգրկել էր Միքայել Ավետիսյանին, Սեդրակ Խաչատրյանին, Հենրիկ Նիկողոսյանին, Աշոտ Մկրտչյանին և Ռոբերտ Եդիգարյանին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում