20:00  ,  28 հունիսի, 2022

Սուրեն Աղաջանյանը 9։1 հաշվով հաղթեց ադրբեջանցի մրցակցին եւ դուրս եկավ եզրափակիչ

Հռոմում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը կիսաեզրափակիչում գոտեմարտեց ադրբեջանցի Նիհատ Զահիդ Մամադլիի հետ եւ պարտության մատնեց 9։1 հաշվով։

Եզրափակիչում Սուրեն Աղաջանյանի մրցակիցը կլինի վրացի Դիմիտրի Խաչիձեն։

Սուրեն Աղաջանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ 11։0 հաշվով պարտության մատնելով լատվիացի Կասպարս Բոնդարենկոյին, քառորդ եզրափակիչում 9։0 հաշվով հաղթել էր շվեդ Իլյաս Յասոն Այհանին։

Եզրափակիչ դուրս եկավ նաեւ 67 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը, որը կիսաեզրափակիչում 4։1 հաշվով հաղթեց ուկրաինացի Մարիան Հոբուլովսկիին։

Աշոտ Խաչատրյանը որակավորման փուլում 9։0 հաշվով հաղթել էր սերբ Մոմցիլո Գայիչին, 1/8 եզրափակիչում առավելության էր հասել իտալացի Ալեսանդրո Գրեսպիի նկատմամբ՝ 11։0, քառորդ եզրափակիչում 9։0 հաշվով պարտության մատնել թուրք Օնուր Յուրտադային։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս