20:20  ,  28 հունիսի, 2022

«Լիվերպուլի» հարձակվողը տեղափոխվեց «Մոնակո»

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» եւ Ճապոնիայի հավաքականի հարձակվող Տակումի Մինամինոն տեղափոխվել է Ֆրանսիայի առաջնությունը ներկայացնող «Մոնակո», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Մինամինոն «Լիվերպուլ» էր տեղափոխվել 2020թ․ հունվարին ավստրիական «Զալցբուրգից»։ 2021-ին վարձակալությամբ խաղացել է անգլիական «Սաութհեմփթոնում»։

Անցած մրցաշրջանում Մինամինոն «Լիվերպուլի» հետ մասնակցել է 24 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում