19:36  ,  28 հունիսի, 2022

Մաքսիմ Մայրովիչը միացավ «Ուրարտուին»

«Ուրարտուն» պայմանագիր է կնքել 26-ամյա ռուս հարձակվող Մաքսիմ Մայրովիչի հետ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Մայրովիչը Հայաստանում առաջին անգամ հանդես է եկել 2019-ից՝ համալրելով «Նոան», որն այդ տարի դարձավ Հայաստանի գավաթակիր և փոխչեմպիոն: 2021-ի սկզբին նա տեղափոխվեց ռուսական «Ակրոն», իսկ աշնանը կրկին վերադարձավ «Նոա»:

«Նոայի» կազմում անցկացրած 69 խաղում նա խփել է 25 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում՝ դառնալով «Նոայի» պատմության լավագույն ռմբարկուն: Ֆուտբոլիստն անցած մրցաշրջանում կրկին «Նոայի» ռմբարկուն էր` 9 գոլով և 3 գոլային փոխանցումով։

«Դեռ նախորդ տարի ընտրության առաջ էի՝ մնալ Ռուսաստանում, թե գալ «Ուրարտու»։ Ես մնացի այնտեղ, ինչի համար հետագայում փոշմանեցի, իսկ այս տարի արդեն առաջարկն ստանալուց հետո երկար չմտածեցի ու տեղափոխվեցի։ Տղաները լավ ընդունեցին, մարզիչի հետ էլ աշխատելու փորձ ունեմ, այնպես որ, հույս ունեմ՝ կօգնեմ «Ուրարտուին» դառնալ առաջատար, քանի որ կարծում եմ՝ նման ենթակառուցվածներով թիմը պետք է բարձր տեղ զբաղեցնի»,- ասել է ֆուտբոլիստը «Ուրարտու» տեղափոխվելուց հետո։

Մայրովիչն «Ուրարտուում» հանդես կգա 15 համարի խաղաշապիկով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով