19:02  ,  28 հունիսի, 2022

Հայաստանի առաջատար ծանրորդները կմասնակցեն Լաս Վեգասի մրցաշարին

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի առաջատարները ԱՄՆ-ի ծանրամարտի ֆեդերացիայի անվանական հրավերով կմասնակցեն հունիսի 29-ից հուլիսի 9-ը Լաս Վեգասում անցկացվելիք «Բարեկամության գավաթ»   մրցաշարին, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվականը։

Հայաստանը կներկայացնեն Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (109 կգ), գերծանքաշայիններ Գոռ  Մինասյանը և Վարազդատ Լալայանը:

Նրանք Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ հունիսի 29-ին կմեկնեն մրցավայր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում