13:40  ,  28 հունիսի, 2022

Երիտասարդական ԵԱ․ Ալբերտ Վարդանյանը թուրք մրցակցի հետ կգոտեմարտի բրոնզե մեդալի համար

Հռոմում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ալբերտ Վարդանյանը 130 կգ քաշային կարգում կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։ Նրա մրցակիցը կլինի թուրք Տալիպ Չիֆտչին։

Ալբերտ Վարդանյանը մեկնարկային գոտեմարտում 2։3 հաշվով պարտվել էր ուկրաինացի Միխայլո Վիշնեւսկիին, որը հասել է եզրափակիչ։

Ալբերտ Վարդանյանը սփոփիչ գոտեմարտում 9։0 հաշվով հաղթել է Չեխիան ներկայացնող Արթուր Սարգսյանին եւ ստացել բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում