16:16  ,  28 հունիսի, 2022

«Ռեալը» փոխարինող է գտել Լուկա Մոդրիչին

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Անգլիայի հավաքականի 18-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին, որին համարում է արժանի փոխարինող Լուկա Մոդրիչին, հաղորդում է Cadena Ser-ը։

36-ամյա խորվաթ կիսապաշտպանի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Քիչ հավանական է, որ դրանից հետո «Ռեալը» կշարունակի համագործակցությունը Մոդրիչի հետ։

«Ռեալը» պատրաստ է Ջուդ Բելինգեմի համար «Բորուսիային» առաջարկել 90 միլիոն եվրո։ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար ակումբները անգլիացի խաղացողի համար պատրաստ են վճարել 100 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում