12:44  ,  28 հունիսի, 2022

Երիտասարդական ԵԱ․ Հոմերոս Առաքելյանը չի կարողանա գոտեմարտել բրոնզե մեդալի համար

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության 55 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Հոմերոս Առաքելյանը վնասվածքի պատճառով չի կարողանա դուրս գալ մրցագորգ բրոնզե մեդալի համար գոտեմարտի, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։

Հայ ըմբիշը կիսաեզրափակիչում պարտվել էր ռումինացի Դենիս Ֆլորին Միհային։ Նա առաջնությանը մասնակցում էր վնասվածքով, որն ավելի էր զգացվել  կիսաեզրափակիչ գոտեմարտում։

Հոմերոս Առաքելյանը մեկնարկել էր որակավորման փուլում՝ 8։0 հաշվով պարտության մատնելով սերբ Սաբոլց Լոսոնցին։ Քառորդ եզրափակիչում նա 10։1 հաշվով պարտության էր մատնել բուլղարացի Պաոլո Զդրավկո Միլկովին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս