14:15  ,  28 հունիսի, 2022

«Բավարիան» բարձրացրել է Լեւանդովսկու գինը «Բարսելոնայի» հետ բանակցություններում

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» 33-ամյա լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու տրանսֆերի համար «Բարսելոնայից» պահանջել է 60 միլիոն եվրո, թեեւ բանակցությունների սկզբում նշվել էր 40 միլիոն եվրո, հաղորդում է Sky Sport Deutschland-ը։

Մյունխենյան ակումբի ներկայացուցիչները մի քանի անգամ հայտարարել են, որ Լեւանդովսկուն սպասում են հուլիսի 12-ին՝ արձակուրդից հետո առաջին մարզմանը։ Ֆուտբոլիստը մամուլի միջոցով հայտնել էր, որ մտադիր չէ արձակուրդից հետո վերադառնալ «Բավարիա», իսկ իր ժամանակը գերմանական ակումբում համարում է ավարտված։

Անցած մրցաշրջանում Լեւանդովսկին «Բավարիայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 50 հանդիպման, խփել 46 գոլ։ Գերմանիայի ավարտված առաջնությունում Լեւանդովսկին 35 գոլով 7-րդ անգամ ճանաչվել է լավագույն ռմբարկու։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում