15:22  ,  28 հունիսի, 2022

ՊՍԺ-ն Պոչետինոյին եւ նրա օգնականներին պետք է վճարի 15 միլիոն եվրո

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ստիպված կլինի թիմի գլխավոր մարզիչ, արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյին եւ նրա օգնականներին վճարել 15 միլիոն եվրո փոխհատուցում պայմանագրերը ժամանակից շուտ միակողմանի խզելու համար, հաղորդում է ֆրանսիական L'Équipe-ը։ Պոչետինոյի հետ բանակցությունները արդյունք չեն տվել, նա չի համաձայնել պայմանագրով նախատեսված գումարից քիչ փոխհատուցման։

Առաջիկայում փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ կդառնա ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեն, որին «Նիցայում» փոխարինել է շվեյցարացի Լյուսիեն Ֆավրը։ ՊՍԺ-ն արձակուրդից հետո առաջին մարզումը կանցկացնի հուլիսի 4-ին։

Պոչետինոն ՊՍԺ-ն գլխավորել է 2021-ին։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում