11:18  ,  28 հունիսի, 2022

Հայաստանի հավաքականը մեկնել է Մալթա

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Մալթայի Տա-Քալի քաղաք՝ մասնակցելու Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, որը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Ամերիկահայ Ռեքս Կալամյանի գլխավորությամբ Հայաստանի թիմն արդեն մրցավայրում է, հանգրվանել է «Դոլմեն» հյուրանոցում։

Հայաստանն ընդգրկվել է B ենթախմբում եւ կմրցի Սան Մարինոյի ու Ջիբրալթարի հավաքականների հետ:

Հավաքականի կազմում Մալթա են մեկնել 11 բասկետբոլիստներ: Քրիս Ջոնսը կմիանա Հայաստանի ազգային հավաքականին հուլիսի 29-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում