10:49  ,  28 հունիսի, 2022

Կասիլյասը դրական է գնահատել Տչուամենիի եւ Ռյուդիգերի տեղափոխությունները «Ռեալ»

Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ, իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը մեկնաբանել է ֆրանսիացի կիսապաշտպան Օրելիեն Տչուամենիի եւ գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի տեղափոխություններն Արքայական ակումբ։

«Տչուամենին եւ Ռյուդիգերը լավ համալրում են «Ռեալի» համար։ Կարծում եմ՝ Ռյուդիգերը կդառնա կարեւոր օղակ թիմում, քանի որ կապահովի հուսալիությունը պաշտպանությունում, իսկ մյուսները կկենտրոնանան այլ խնդիրների վրա»,- Կասիլյասի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Չելսիից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած 29-ամյա Ռյուդիգերը «Ռեալի» հետ կնքել է չորս տարվա պայմանագիր։ «Մոնակոյից» տեղափոխված 22-ամյա Տչուամենիի պայմանագիրը 6 տարով է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English