10:16  ,  28 հունիսի, 2022

«Բարսելոնան» Լեւանդովսկուն, Սիլվային եւ Կունդեին խնդրել է սպասել մի քանի շաբաթ

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» իր գլխավոր տրանսֆերային թեկնածուներին խնդրել է սպասել մի քանի շաբաթ մինչեւ ակումբը կգտնի ֆինանսավորման աղբյուրներ։

Կատալոնական ակումբն այդ խնդրանքով դիմել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն, Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվային եւ իսպանական «Սեւիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեին, հաղորդում է A Bola-ն։

«Բարսելոնայի» ընդհանուր պարտքը 1,5 միլիարդ եվրո է։ Ակումբի ներկայացուցիչները հայտարարել էին, որ ֆինանսական վիճակը փրկելու համար պետք է ներգրավել կես միլիարդ եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English