09:43  ,  28 հունիսի, 2022

«Ինտերի» տնօրեն․ Լուկակուի տրանսֆերը դեռ չենք կարող ձեւակերպել, Դիբալայի հետ բանակցում ենք

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան հաստատել է, որ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն Լոնդոնի «Չելսիից» կվերադառնա «Ինտեր»։

«Լուկակուի տրանսֆերը դեռ չենք կարող պաշտոնապես ձեւակերպել, բայց մի քանի օրվա հարց է։ Մենք շատ ուրախ կլինենք նրա վերադարձին։

Պաուլո Դիբալայի հետ բանակցությունները դեռ շարունակվում են։ Մենք հանդիպել ենք նրա ներկայացուցիչների հետ։ Մենք պետք է դիտարկենք բոլոր տարբերակները։ Դրանցից մեկը նաեւ Դիբալայի հետ պայմանագիր կնքելն է։ Սակայն համաձայնության հասնելու համար պետք է համընկնեն բոլորի շահերը։ Դեռ ստույգ ոչինչ չենք կարող ասել»,- Մարոտայի խոսքը մեջբերում է Corriere dello Sport-ը։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ «Ինտերում» բուժզննում է անցել Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը մինչեւ հունիսի 30-ը պայմանագիր ունի «Ռոմայի» հետ։ Նրա շնորհանդեսն «Ինտերում» սպասվում է հուլիսի 1-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում