00:54  ,  28 հունիսի, 2022

Ակսել Վիտսելը կարիերան կշարունակի Մադրիդի «Աթլետիկոյում»

Դորտմունդի «Բորուսիայից» հեռացած բելգիացի կիսապաշտպան Ակսել Վիտսելը կարիերան կշարունակի Մադրիդի «Աթլետիկոյում»։ Այդ մասին հայտնել է իսպանական ակումբի նախագահ Էնրիկե Սերեսոն, փոխանցում է Mundo Deportivo-ն։

«Վիտսելն արդեն մերն է։ Գործնականում ամեն ինչ պատրաստ է։ Պաշտոնական հայտարարության համար պետք է սպասել մի քանի օր»,- ասել է Սերեսոն։

33-ամյա ֆուտբոլիստն այժմ ունի ազատ գործակալի կարգավիճակ։ «Բորուսիայում» նա խաղում էր 2018 թվականից՝ 144 խաղում խփելով 13 գոլ եւ կատարելով 6 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English