00:14  ,  28 հունիսի, 2022

Էջմիածնի փոխոստիկանապետ Ժաննա Շահնազարյանը սահմանել է մուրճի նետման Հայաստանի ռեկորդ

Էջմիածնի  փոխոստիկանապետ, մայոր Ժաննա Շահնազարյանը Հայաստանի ռեկորդ է սահմանել մուրճի նետման մրցումենրում:

Նա մասնակցել է Վրաստանի բաց առաջնությանը եւ ցույց տվել 54,17 մետր արդյունք՝ դառնալով փոխչեմպիոն, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվականը։ Հայաստանի նախորդ ռեկորդը 50,48 մետր էր։ Ժաննա Շահնազարյանը լրացրել է սպորտի վարպետի նորմա։

Նրա անձնական մարզիչներն են  երևանցի Վիլիկ Գասպարյանը և արտաշատցի Վարդան Եղիազարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս