21:12  ,  27 հունիսի, 2022

Երիտասարդական ԵԱ․ Վիգեն Նազարյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության 87 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վիգեն Նազարյանը կիսաեզրափակիչում մրցեց ադրբեջանցի Լաչին Վալիեւի հետ եւ պարտություն կրեց 1։3 հաշվով։

Վիգեն Նազարյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։

Վիգեն Նազարյանը որակավորման փուլում 5։4 հաշվով հաղթել էր վրացի Բեկա Մելելաշվիլիին, 1/8 եզրափակիչում 9։1 հաշվով պարտության էր մատնել մոլդովացի Գաբրիել Լուպասկուին, իսկ քառորդ եզրափակիչում ուժեղ էր եղել էստոնացի Ռոբին Ուսպենսկիից (1։1)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում