20:50  ,  27 հունիսի, 2022

Երիտասարդական ԵԱ. Հոմերոս Առաքելյանը պարտվեց կիսաեզրափակիչում

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության 55 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հոմերոս Առաքելյանը գոտեմարտեց ռումինացի Դենիս Ֆլորին Միհայի հետ եւ պարտություն կրեց։

Հայ ըմբիշը առաջնությանը մասնակցում էր վնասվածքով, որն ավելի է զգացվել  գոտեմարտի ընթացքում, հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Եթե հայ ըմբիշի առողջական վիճակը թույլ տա, նա կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար։

Հոմերոս Առաքելյանը մեկնարկել էր որակավորման փուլում՝ 8։0 հաշվով պարտության մատնելով սերբ Սաբոլց Լոսոնցին։ Քառորդ եզրափակիչում նա 10։1 հաշվով պարտության էր մատնել բուլղարացի Պաոլո Զդրավկո Միլկովին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում