22:08  ,  27 հունիսի, 2022

Պոգբան Թուրինում կվարձակալի այն առանձնատունը, որտեղ ապրել է Ռոնալդուն

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան առաջիկայում կտեղափոխվի իտալական «Յուվենտուս»։

29-ամյա ֆուտբոլիստը Թուրինում կվարձակալի շքեղ առանձնատունը, որտեղ մինչեւ 2021թ․ օգոստոս ընտանիքի հետ ապրել է «Յուվենտուսի» նախկին խաղացող, այժմ «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկող պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, հաղորդում է Corriere della Sera-ն։

Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կավարտվի հունիսի 30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում