23:12  ,  27 հունիսի, 2022

«Բարսելոնան» նոր պայմանագիր է առաջարկել Ուսման Դեմբելեին

«Բարսելոնան» նոր պայմանագիր է առաջարկել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Ուսման Դեմբելեին, որի գործող պայմանագիրը կավարտվի հունիսի 30-ին, հաղորդում է RAC1-ը։

Ֆուտբոլիստը ցանկանում է մնալ իսպանացի Չավիի գլխավորած թիմում, սակայն դեռ նրա պատասխանը հայտնի չէ։ Ուսման Դեմբելեի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Փարիզի ՊՍԺ-ն, Թուրինի «Յուվենտուսը» եւ Լոնդոնի «Չելսին»։

Անցած մրցաշրջանում Դեմբելեն «Բարսելոնայի» հետ մասնակցել է 32 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում