22:44  ,  27 հունիսի, 2022

Ա Սերիայում հեռարձակումներից ամենամեծ եկամուտը ստացել է «Ինտերը»

Իտալիայի անցած առաջնությունում հեռուստատեսային հեռարձակումներից ամենամեծ եկամուտը ստացել է «Ինտերը», որը նվաճել էր փոխչեմպիոնի կոչումը։ Միլանյան ակումբի եկամուտը կազմել է 84,2 միլիոն եվրո, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։

Երկրորդ տեղում է Թուրինի «Յուվենտուսը»՝ 77,9 միլիոն եվրո։ Չեմպիոնի տիտղոսը նվաճած «Միլանը» հեռարձակումներից ստացել է 77,8 միլիոն եվրո։

Հաջորդ երկու տեղերում են «Նապոլին» (68,5 միլիոն եվրո) եւ «Ռոման» (64,1 միլիոն եվրո)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով