20:04  ,  27 հունիսի, 2022

Արագածոտնում և Վայոց Ձորում անցկացվեց «Ֆուտբոլը հանրակրթական դպրոցներում» ծրագիրը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մասսայական և սիրողական ֆուտբոլի բաժնի նախաձեռնությամբ Արագածոտնի և Վայոց Ձորի մարզերում անցկացվեց «Ֆուտբոլը հանրակրթական դպրոցներում» ծրագիրը:

 4 փուլով անցկացված ծրագրին Հայաստանի 10 մարզերից մասնակցել են 200-ից ավելի ուսուցիչներ և մասսայական ֆուտբոլի թիմերի մարզիչներ, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Ծրագրի նպատակն է բարելավել «ֆուտբոլ» առարկայի դասավանդումը հանրակրթական դպրոցներում, նպաստել ֆուտբոլի մասսայականացմանը Հայաստանի ամբողջ տարածքում և ֆուտբոլով զբաղվելու արդյունավետությանը:

Ծրագրի ավարտին մասնակիցները ստացան D կարգի հավաստագրեր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում