Ֆրանսիական «Նիցան» հայտարարել է գլխավոր մարզիչի պաշտոնից ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեն հեռացնելու եւ շվեյցարացի Լյուսիեն Ֆավրին նշանակելու մասին։
Լյուսիեն Ֆավրը «Նիցան» գլխավորել է նաեւ 2016-2018 թվականներին։ Նրա նախորդ ակումբը Դորտմունդի «Բորուսիան» էր, որը նա ղեկավարել է 2018-2020-ին։
Սպասվում է, որ Կրիստոֆ Գալտիեն Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչի պաշտոնում կփոխարինի արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում