18:45  ,  27 հունիսի, 2022

Ձանյոլոն պատրաստ է «Ռոմայից» տեղափոխվել «Յուվենտուս»

Իտալիայի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն դիտարկում է «Ռոմայից» Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվելու տարբերակը, հաղորդում է Goal.com-ը։ Թուրինյան ակումբի իտալացի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հետաքրքրված է նրա ծառայություններով։ Ակումբներն արդեն սկսել են բանակցությունները։

«Յուվենտուսը» ցանկանում է առայժմ մեկ մրցաշրջանով վարձակալել Նիկոլո Ձանյոլոյին։

Անցած մրցաշրջանում իտալացի ֆուտբոլիստը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ մասնակցել է 42 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը հռոմեական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում