19:07  ,  27 հունիսի, 2022

Ֆրենկի դե Յոնգը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» եւ Նիդեռլանդների հավաքականի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունաթեդ», հաղորդում է Sky Sports-ը։ Անգլիական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ, հոլանդացի Էրիկ տեն Հագը նրան խոստացել է առանցքային դերակատարում իր ղեկավարած թիմում։ Նրանք միասին աշխատել են Ամստերդամի «Այաքսում»։

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 25-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 80 միլիոն եվրո։ Բանակցությունները շարունակվում են։

Անցած մրցաշրջանում Դե Յոնգը իսպանացի Չավիի գլխավորած թիմում մասնակցել է 46 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում