16:01  ,  27 հունիսի, 2022

ԵԱ․ Հոմերոս Առաքելյանն ու Վիգեն Նազարյանը կիսաեզրափակիչում են

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական  (մինչեւ 20 տարեկան) առաջնությունում  կիսաեզրափակիչ է դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչ Հոմերոս Առաքելյանը։

55 կգ քաշային կարգում նա մեկնարկել է որակավորման փուլում՝ 8։0 հաշվով պարտության մատնելով սերբ Սաբոլց Լոսոնցին։ Քառորդ եզրափակիչում Հոմերոս Առաքելյանը 10։1 հաշվով պարտության է մատնել բուլղարացի Պաոլո Զդրավկո Միլկովին։

Կիսաեզրափակիչում Հոմերոս Առաքելյանի մրցակիցը կլինի ռումինացի Դենիս Ֆլորին Միհայը։

Կիսաեզրափակիչ է դուրս եկել նաեւ 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը, որը որակավորման փուլում 5։4 հաշվով հաղթել է վրացի Բեկա Մելելաշվիլիին, 1/8 եզրափակիչում 9։1 հաշվով պարտության է մատնել մոլդովացի Գաբրիել Լուպասկուին, իսկ քառորդ եզրափակիչում ուժեղ է եղել էստոնացի Ռոբին Ուսպենսկիից (1։1)։

77 կգ քաշային կարգում Հենրիկ Գեւորգյանը որակավորման փուլում 9։0 հաշվով հաղթել է էստոնացի Ռայմոնդ Ույբոյին, 1/8 եզրափակիչում 5։6 հաշվով պարտվել է հունգարացի Ռայմունդ Ժուրային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում