15:48  ,  27 հունիսի, 2022

Ռոնալդու․ Հույս ունեմ, որ Էրիկ տեն Հագը կհասնի հաջողության

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հույս է հայտնել, որ հաջորդ մրցաշրջանում  թիմը նորանշանակ գլխավոր մարզիչ, հոլանդացի Էրիկ տեն Հագի ղեկավարությամբ կհասնի հաջողությունների։

«Ես երջանիկ եմ «Մանչեսթեր Յունայթեդում», որն իսկապես առաջ մղեց իմ կարիերան։ Այս ակումբն ունի հրաշալի երկրպագուներ, որոնք աջակցում են նաեւ պարտություններից հետո։ Ես շատ շնորհակալ եմ նրանց։ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները միշտ իմ սրտում են։

Գլխավորը հաղթանակներն են եւ ձգտումը առաջնությունում կամ գավաթային մրցաշարում տիտղոս նվաճելը։

Գիտեմ, որ Էրիկ տեն Հագը ֆանտաստիկ աշխատանք է կատարել «Այաքսում», եւ նա փորձառու մարզիչ է, բայց նրան պետք է ժամանակ տալ։ Ամեն ինչ պետք է փոխվի նրա ցանկությամբ։

Իհարկե, ես հույս ունեմ, որ նա կհասնի հաջողության։ Նրա հաջողությունը կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» հաջողությունը։ Ես նրան մաղթում եմ լավագույնը։ Միասին հավատանք, որ հաջորդ մրցաշրջանում կնվաճենք տիտղոսներ»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Ռոնալդուի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում