15:05  ,  27 հունիսի, 2022

ԵԱ․ Հայաստանի թիմը 2 մեդալ է նվաճել Խորվաթիայում

Խորվաթիայի Պորեչ քաղաքում անցկացված ձյուդոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի թիմը նվաճել է երկու մեդալ, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվականը։

Երևանի պետական օլիմպիական մարզական քոլեջի սան, 81 կգ քաշային Գոռ Կարապետյանը  նվաճել է արծաթե մեդալ: Նույն քոլեջից 50 կգ քաշային Գոռ Սաֆարյանը բավարարվել է 5-րդ  տեղով:

Բրոնզե մեդալակիր է դարձել 55 կգ քաշային կարգում հանդես եկած հրազդանցի Վահե Աղասյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում