14:46  ,  27 հունիսի, 2022

«Լիվերպուլի» նախկին խաղացողը կմիանա «Միլանին»

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած 27-ամյա բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիգին կարիերան կշարունակի Իտալիայի չեմպիոն «Միլանում», հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։

Հուլիսի 27-ին Դիվոկ Օրիգին կժամանի Միլան եւ կանցնի բուժզննում։ Սպասվում է, որ կողմերը կկնքեն 4 տարվա պայմանագիր։ Ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 3,5 միլիոն եվրո։

Դիվոկ Օրիգին «Լիվերպուլում» հանդես էր գալիս 2014 թվականից՝ դառնալով Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Անգլիական լիգայի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում