13:43  ,  27 հունիսի, 2022

«Բարսելոնան» արտագնա հանդիպումները կանցկացնի ոսկեգույն համազգեստով (ֆոտո, վիդեո)

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» ներկայացրել է նոր համազգեստը, որով հաջորդ մրցաշրջանում կանցկացնի արտագնա հանդիպումները։ Կատալոնական ակումբի տեխնիկական հովանավորը Nike ընկերությունն է։ 2022-2023 թվականների մրցաշրջանում «Բարսելոնայի» համազգեստի բոլոր տարբերակների դիզայնը նվիրված է 1992թ․ Բարսելոնայի ամառային Օլիմպիական խաղերի անցկացման 30-ամյակին։

Արտագնա հանդիպումների համազգեստը ոսկեգույն է՝ ներշնչված Օլիմպիական խաղերի ոսկե մեդալներով։ Ոսկե գույնը խորհրդանշում է Բարսելոնայի Խաղերում տարած հաղթանակները, օլիմպիական չեմպիոնների համառությունը, հավակնությունները, նպատակասլացությունն ու ձգտումն ինքնակատարելագործման։

Իսպանիայի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 13-ին։ «Բարսելոնան» առաջին տուրում կընդունի «Ռայո Վալիեկանոյին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում