10:05  ,  27 հունիսի, 2022

Լուիս Սուարեսը կարիերան կշարունակի «Լոս Անջելես Գելաքսիում»

Մադրիդի «Աթլետիկոյից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած 35-ամյա ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը կարիերան կշարունակի ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիում»։ Կողմերը կնքել են մեկ տարվա պայմանագիր, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։

Լուիս Սուարեսի ծառայություններով հետաքրքրված էին նաեւ իտալական «Ֆիորենտինան» ու «Ատալանտան», անգլիական «Աստոն Վիլան», հոլանդական «Այաքսը», արգենտինական «Ռիվեր Փլեյթը»։

Անցած մրցաշրջանում Լուիս Սուարեսն «Աթլետիկոյի» հետ մասնակցել է 45 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Լուիս Սուարեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում