09:24  ,  27 հունիսի, 2022

Մադրիդի «Ռեալի» նորեկը

Մադրիդի «Ռեալը» ձեռք է բերել «Դեպորտիվոյի» եւ Իսպանիայի երիտասարդական հավաքականի 19-ամյա հարձակվող Նոել Լոպեսին, հաղորդում է rcdeportivo.es-ը։ Հաջորդ մրցաշրջանում նա հանդես կգա Արքայական ակումբի երկրորդ թիմում։

«Դեպորտիվոյի» գլխավոր թիմում Նոել Լոպեսը մասնակցել է 32 հանդիպման, խփել 4 գոլ։

Transfermarkt-ի տվյալներով՝ «Ռեալը» տրանսֆերի համար վճարել է 600 հազար եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում