08:45  ,  27 հունիսի, 2022

«Կոլորադոն» նվաճեց Սթենլիի գավաթը

«Կոլորադո Էվելանշը» երրորդ անգամ նվաճեց տափօղակով հոկեյի Սթենլիի գավաթը։ Տամպայի «Ամալի-Արենայում» տեղի ունեցած եզրափակիչ շարքի 6-րդ խաղում «Կոլորադոն» 2։1 հաշվով առավելության հասավ «Տամպա-Բեյ Լայթնինգի» նկատմամբ։

Եզրափակիչ շարքում «Կոլորադոն» հաղթեց 4։2 հաշվով։

«Կոլորադոն» նախորդ անգամ Սթենլիի գավաթը նվաճել էր 2001 թվականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English