23:42  ,  26 հունիսի, 2022

Հավակնորդների մրցաշար․ Կարուանան պարտվեց, Նեպոմնյաշչին 1 միավորի առավելությամբ առաջինն է

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին սպիտակներով ոչ ոքի խաղաց չինացի Դին Լիրենի հետ եւ 6 միավորով միանձնյա առաջատարն է։ Նա արդեն 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող ամերիկացի Ֆաբիանո Կարուանայից, որն այս տուրում սեւերով պարտվեց ամերիկացի Հիկարու Նակամուրային։

4,5 միավոր վաստակած Նակամուրան միանձնյա երրորդ տեղում է։ 4 միավոր ունի եւ չորրորդ տեղում է հունգարացի Ռիչարդ Ռապորտը, որը սպիտակներով առավելության հասավ լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի նկատմամբ։

Հավակնորդների մրցաշարում կանցկացվի 14 տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում