21:23  ,  26 հունիսի, 2022

Մոուրինյոն ցանկանում է «Ռոմայում» տեսնել «Բարսելոնայի» խաղացողին

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր ղեկավարած թիմում է ցանկանում տեսնել Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» 27-ամյա ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Կլեման Լանգլեին, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Կատալոնական ակումբը մտադիր է այս ամռանը վաճառել Կլեման Լանգլեին, որին գնել է 2018-ին իսպանական «Սեւիլիայից» 35 միլիոն եվրոյով։

Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս