18:02  ,  26 հունիսի, 2022

Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը՝ Ֆրանսիայի չեմպիոն

Բասկետբոլի տղամարդկանց Ֆրանսիայի առաջնության եզրափակիչ շարքի վերջին խաղում «ԱՍՎԵԼ Լիոնը» մրցել է «Մոնակոյի» հետ և առավելության հասել 84:82 հաշվով: 

Հայաստանի հավաքականի խաղացող Քրիս Ջոնսը «ԱՍՎԵԼ Լիոնի» կազմում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, հաղորդում է ՀԲՖ-ի կայքը:

Ջոնսը Մալթայում կմիանա Հայաստանի ազգային հավաքականին, որը կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Մրցաշարը տեղի կունենա հունիսի 28-ից հուլիսի 3-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում