17:42  ,  26 հունիսի, 2022

«Լիվերպուլը» մտադիր է գնել «Պորտուի» կիսապաշտպանին

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը» մտադիր է ձեռք բերել պորտուգալական «Պորտուի» եւ Պորտուգալիայի հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Օտավիոյին, հաղորդում է Mirror-ը։ Լիվերպուլյան ակումբը նրա տրանսֆերի համար կառաջարկի 40 միլիոն եվրո։

Օտավիոյի պայմանագիրը «Պորտուի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ Հրաժարագինը սահմանված է 60 միլիոն եվրո։ Պորտուգալական ակումբը պատրաստ է վաճառել Օտավիոյին 45 միլիոն եվրոյով։

Ֆուտբոլիստի գործակալն այժմ Անգլիայում է եւ բանակցում է «Լիվերպուլի» ներկայացուցիչների հետ։

Անցած մրցաշրջանում Օտավիոն «Պորտուի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 49 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում