15:37  ,  26 հունիսի, 2022

Ստեփան Օգանեսյանը «Սպարտակից» կտեղափոխվի «Օրենբուրգ»

Մոսկվայի «Սպարտակի» եւ Ռուսաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի կիսապաշտպան Ստեփան Օգանեսյանը կարիերան կշարունակի «Օրենբուրգում», հաղորդում է championat.com-ը։ Կողմերը կկնքեն վարձակալության պայմանագիր։

20-ամյա ֆուտբոլիստը «Սպարտակ» է տեղափոխվել 2019 թվականին մերձմոսկովյան «Մաստեր-Սատուրնից»։

Անցած մրցաշրջանում Ստեփան Օգանեսյանը «Սպարտակ-2»-ի կազմում մասնակցել է Ֆուտբոլի ազգային լիգայի առաջնության 35 հանդիպման, խփել 6 գոլ։

«Օրենբուրգը» նվաճել է ռուսական Պրեմիեր լիգայի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում