Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը» պատրաստ է վաճառել 30-ամյա եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահին, եթե ստանա 70 միլիոն եվրոյից սկսվող առաջարկներ, հաղորդում է The Sun-ը։ Նրա պայմանագիրը լիվերպուլյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Կողմերը երկարաձգման շուրջ բանակցություններում արդյունքի չեն հասել։
Սալահի ծառայություններով հետաքրքրված է Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը»։ Ֆուտբոլիստը եւս ցանկանում է կարիերան շարունակել Արքայական ակումբում։
Անցած մրցաշրջանում Սալահը գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հետ մասնակցել է 51 հանդիպման, խփել 31 գոլ, կատարել 16 գոլային փոխանցում։ Նա ճանաչվել է Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
Սալահը 2017 թվականից է հանդես գալիս «Լիվերպուլում»։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում