07:56  ,  26 հունիսի, 2022

Գարեթ Բեյլը կարիերան կշարունակի «Լոս Անջելեսում»

Մադրիդի «Ռեալից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած 32-ամյա ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը կարիերան կշարունակի ամերիկյան «Լոս Անջելեսում»։ Ֆուտբոլիստը տեսանյութ է հրապարակել Թվիթերում։

Գարեթ Բեյլը 1 տարվա պայմանագիր կկնքի հյուսիսամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող ակումբի հետ։

Ուելսի հավաքականի առաջատարը 2013 թվականից հանդես էր գալիս Արքայական ակումբում, որը նրա համար Լոնդոնի «Տոտենհեմին» վճարել էր 101 միլիոն եվրո։

Ուելսի հավաքականը 1958 թվականից հետո առաջին անգամ հանդես կգա աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարում։ B խմբում Ուելսի մրցակիցները կլինեն Անգլիայի, Իրանի եւ ԱՄՆ-ի հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում