23:28  ,  25 հունիսի, 2022

Հավակնորդների մրցաշար․ Նեպոմնյաշչին ու Կարուանան դարձյալ հաղթեցին

Մադրիդում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 7-րդ տուրում ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին սեւ ֆիգուրներով պարտության մատնեց հունգարացի Ռիչարդ Ռապորտին եւ 5,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։

Նրանից կես միավոր է հետ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, որը սպիտակներով պարտության մատնեց Թեյմուր Ռաջաբովին։ Անցած տուրում եւս Նեպոմնյաշչին ու Կարուանան հաղթանակներ էին տարել։

7-րդ տուրի մյուս 2 պարտիաներում լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան ու ամերիկացի Հիկարու Նակամուրան եւ չինացի Դին Լիրենն ու Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջան խաղացին ոչ ոքի։

Նակամուրան 3,5 միավորով երրորդն է։ Դին Լիրենը, Ռապորտն ու Դուդան 3-ական միավորով բաժանում են 4-6-րդ տեղերը։ Ռաջաբովն ու Ֆիրուջան 2,5-ական միավորով հետնապահներն են։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս