22:06  ,  25 հունիսի, 2022

Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ Ռեքս Կալամյանի գլխավորությամբ (ֆոտո)

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող SADA CUP բասկետբոլի միջազգային մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ հանդիպումն անցկացրեց եւ տարավ երկրորդ հաղթանակը:

Հունիսի 25-ին NBA մարզիչ Ռեքս Կալամյանի գլխավորած Հայաստանի հավաքականը մրցեց Իրանի հավաքականի հետ եւ առաջին երկու քառորդներում պարտվելուց հետո կամային հաղթանակ տարավ 77:73 հաշվով:

Առաջին քառորդում Հայաստանի ընտանին մեծ: Մի քանի գնդակ մրցակցի զամբյուցը նետելուց հետո Հայաստանի հավաքականը զիջեց դիրքերը Իրանի հավաքականին: Կարճ ընդմիջումից հետո Հայաստանի թիմի ակտիվությունը շարունակվեց, բայց հայ  բասկետբոլիստները դժվարությամբ էին չեղքում մրցակցի պաշտպանությունն ու գնդակը մրցակցի զամբյուղը նետում: Առաջին քառորդից հետո թիմերը գնացին հանգստի 23:16 հաշվով՝ Իրանի հավաքականի առավելությամբ: 

Երկրորդ քառորդում Հայաստանի թիմը նույն մարտավարությամբ մեծ ակտիվությամբ սկսեց եւ միավորներով գրեթե հավասարվեց մրցակցին: Սակայն քառորդի միջնամասից հետո չկարողացավ առաջ անցնել հաշվի մեջ:  31:25 հաշվի ընթացքում մրցակցի կոպիտ խախտումից հետո մրցավարը տուգանային նշանակեց, սակայն Հայաստանի հավաքականի 34 համարի խաղացող Դավիթ Խաչատրյանը  ձախողեց:

Քիչ անց Անդրե Սփայթ Մկրտչյանի գրոհը խախտումով կասեցնելու համար մրցավարը եւս մեկ տուգանային նշանակեց: Երեք փորձից հետո երեք միավոր վաստակելով՝ Անդրե Սփայթ Մկչտրյանը հավասարեցրեց խաղի հաշիվը 31:31: 

Երկրորդ քառորդի վերջին վայրկյաններին Ալբերտ Թադեւոսյանի նկատմամբ Իրանի թիմի հերթական խախտման պատճառով Հայաստանի հավաքականը եւս մետ տուգանայինի հնարավորություն ստացավ, սակայն Թադեւոսյանը ձախողեց: Մրցակիցները գնացին մեծ ընդմիջման 35:32 հաշվով՝ Իրանի հավաքականի առավելությամբ:

Երրորդ ռաունդը գերլարված ստացվեց: Հայաստանի հավաքականն ավելացրեց ճնշումը՝ ստիպելով մրցակցին կոպիտ խախտումներ անել, որի արդյունքում  տուգանայիններ էր վաստակում: Երրորդ ռաունդի մեկնարկից րոպեներ անց Հայաստանի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ եւ պահպանեց առավելությունը մինչեւ քառորդի ավարտը՝ 57:55:

Վերջին քառորդում Հայաստանի հավաքականը ոչ մի շանս չէր Իրանի թիմին՝ կասեցնելով գրոհներն եւ մրցակցի զամբյուղը գրավելով:

Հայաստանի հավաքականը մինչեւ վերջին վայրկյանը համառ պայքարում հաշվի մեջ պահպանեց առավելությունը եւ հաղթեց 77:73 հաշվով:

Հայաստան - Իրան հանդիպման վերջում Ռեքս Կալամյանը Հայաստանի հավաքականի անդամների հետ միասին ծափահարություններով շնորհակալություն հայտնեց երկրպագուներին, իսկ բասկետբոլիստներն առանձին-առանձին ձեռք մեկնեցին տրիբունաներից իրենց ողջունող երկրպագուներին:

Մարզահամերգային համալիրում էր նաեւ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժումը, որը ոգեւորիչ երգերով եւ վանկարկումներով ամբողջ հանդիպման ընթացքում ապահովեց տրիբունաների աջակցությունը:

Հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց Անդրե Սփայթ Մկրտչյանը՝ վաստակելով 26 միավոր: Նա նաեւ 4 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին եւ կատարեց 4 արդյունավետ փոխանցում:

Մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը 94։59 հաշվով հաղթել էր «Թիմ ԱՄՆ»-ին:

Հայաստանի ազգային հավաքականը վերջին խաղում ուժերը կչափի Սիրիայի հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա հունիսի 26-ին, 17:00-ին:

Возможно, это изображение 12 человек и в помещении

Возможно, это изображение 1 человек и в помещении

Возможно, это изображение 9 человек, люди стоят и в помещении

Возможно, это изображение 3 человека и в помещении

Возможно, это изображение один или несколько человек, люди занимаются спортом и в помещении

Возможно, это изображение 14 человек, в помещении и текст «IRAN 23 IRAN IRAN RAN IRAN IRAN IRAN 9 IRAN 12 IRAN IRAN IRAN IRAN IRAN»

Возможно, это изображение 5 человек, люди занимаются спортом, в помещении и текст

Возможно, это изображение 5 человек, люди занимаются спортом и в помещении

Возможно, это изображение 8 человек и в помещении

Возможно, это изображение 4 человека, люди занимаются спортом и в помещении

Возможно, это изображение 4 человека, в помещении и текст

Возможно, это изображение 6 человек и в помещении

Возможно, это изображение 7 человек, люди стоят, в помещении и текст

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում