Լոնդոնի «Արսենալը» բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսի տրանսֆերի համար Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» կվճարի 45 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է ESPN-ը։ Հետագայում մանչեսթերյան ակումբը բոնուսներից կարող է ստանալ նաեւ 10 միլիոն ֆունտ ստերլինգ։
«Արսենալը» 25-ամյա ֆուտբոլիստի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։ Ժեզուսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հետ նախատեսված էր մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։
Ավարտված մրցաշրջանում Ժեզուսը «Մանչեսթեր Սիթիի» հետ մասնակցել է 41 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում