17:11  ,  25 հունիսի, 2022

«Չելսիի» նոր ղեկավարությունը 6 նորեկ է խոստացել Տուխելին

Լոնդոնի «Չելսիի» նոր ղեկավարությունը պատրաստ է այս ամռանը զգալի գումար ծախսել տրանսֆերային շուկայում։

Թիմի գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ հանդիպման ժամանակ ակումբի համասեփականատեր եւ մարզական տնօրենի պարտականությունները կատարող ամերիկացի Թոդ Բոելին վստահեցրել է, որ այս ամռանը ձեռք կբերեն 6 նորեկի, հաղորդում է The Telegraph-ը։

«Չելսին» կփորձի գնել հոլանդացի պաշտպան Մատեյս դե Լիգտին  («Յուվենտուս»), ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեին («Սեւիլիա»), հարձակման խաղացողներ, անգլիացի Ռահիմ Ստերլինգին («Մանչեսթեր Սիթի»), ֆրանսիացի Ուսման Դեմբելեին («Բարսելոնա») եւ բրազիլացի Ռիշարլիսոնին («Էվերտոն»)։

«Չելսիի» խնդիրը հաջորդ մրցաշրջանում կլինի Պրեմիեր լիգայի առաջատար քառյակում տեղ գրավելը։ Անցած մրցաշրջանում լոնդոնյան թիմը գրավել է երրորդ տեղը եւ հանդես կգա Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English