14:27  ,  25 հունիսի, 2022

Սիմոնե Ինձագի․ Հետաքրքիր կլինի սկսել առաջնությունը ուժեղագույնների դիվիզիոն վերադարձած թիմի հետ խաղով

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Իտալիայի առաջնության օրացույցը։ Մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 14-ին։ Առաջին տուրում «Ինտերը» կհյուրընկալվի «Լեչեին»։

«Հետաքրքիր կլինի սկսել առաջնությունը ուժեղագույնների դիվիզիոն վերադարձած թիմի հետ խաղով։ Պետք է կենտրոնացած լինենք։ Իտալիայում հեշտ հանդիպումներ չեն լինում։ Ամեն շաբաթ երկուական հանդիպում ենք ունենալու։

Պետք է շատ պատասխանատու մոտեցում ունենանք նախապատրաստական փուլին։ Պետք է վստահ լինենք, որ լավ ենք պատրաստվում նոր մրցաշրջանին»,- Ինձագիի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Մի քանի օր առաջ Ինձագին երկարաձգել է պայմանագիրն «Ինտերի» հետ մինչեւ 2024թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում